Երեկ՝ մարտի 14-ին, ՀՀ Տավուշի մարզում ցավալի դեպք է տեղի ունեցել. մահացել է զինծառայող: Ըստ տեղեկությունների մահացածը Կամո Վաչիկի Մարտիրոսյանն է: Նա մահացել է ստացած հրազենային վնասվածքից: 

Ինչպես արդեն իսկ հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մահվան հանգամանքները պարզվում են, որից հետո պարզ կլինի զինվորը հրազենով ինքնասպանություն է գործել, թե` ոչ:

Նշենք, որ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, նրան ինքնասպանության են հասցրել: 

Կամո Մարտիրոսյանը Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքից էր, բանակ էր զորակոչվել 2014թ. աշնանը: