Բրիտանական Telegraph-ը ներկայացնում է օրվա ընթացքում քնելու 7 առավելությունները:
Այն կարող է փրկել ձեր կյանքը
«Աչք կպցնելը» իջեցնում է արյան ճնշումը և նվազեցնում է սրտի կաթվածի հավանականությունը: 400 միջին տարիքի կանանց և տղամարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքում, նրանք ովքեր օրվա ընթացքում քնել էին, ունեին արյան ցածր ճնշում:
Դարձնում է առավել կենտրոնացված
Մարգարետ Թետչերը և Ուինստոն Չերչիլը գիտեին օրվա ընթացքում քնելու առավելությունները, ինչը նրանց երկար աշխատելու դեպքում առավել կենտրոնացված էր պահում: Թեթչերը օրվա ընթացքում պարբերաբար քնում էր, իսկ Չերչիլը ցերեկները պարտադիր երկու ժամով քնում էր:
Օգնում է էլ ավելի թարմ զգալ
Ճաշից հետո քնելը կարող այնքան թարմացնող լինել, որքան գիշերային քունը: 60-ից 90 րոպե նիրհելը կարող է «լիցքավորել ձեր ուղեղը»:
Բարձրացնում է տրամադրությունը
Մանկահասակ երեխաները, ովքեր հաճախակի չեն քնել ցերեկային ժամերին, հասակ առնելիս ավելի մռայլ մարդիկ են դառնում:
Նվազեցնում է սթրեսը
Իսպանացի գիտնականները պարզել են, որ 30 րոպե ցերեկային քունը նվազեցնում է սթրեսը, դրական է անդրադառնում սրտանոթային ֆունկցիաների վրա: