Անի Քոչարն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Շենգավիթ համայնք. ընտրատեղամաս 12/8-ում Հանրապետական կուսակցությունը փորձ է անում ընտրատեղամասում ունենալ երկու վստահված անձ. ոմն Վարդանյան Տիգրան, շարունակ փորձել է մտնել ընտրատեղամաս, այնինչ իրենց ներկայացուցիչն արդեն ներսում է եղել: Իսկ,ահա, հանձնաժողովի նախագահ Ազիզյան Լաուրան չի միջամտել, միայն շարունակ ասել է, որ շուտով դուրս կգա, այնինչ այդպես էլ դուրս չի հրավիրել: Վերջինիս կարողացել է ընտրատեղամասից հեռացնել <Բարև Երևան> դաշինքի վստահված անձը:
Մեկ այլ ընտրատեղամասում` 12/19-ում Օրինացն է երկու վստահված անձ ունեցել, բայց այս ընտրատեղամասում էլ շնորհիվ վստահված անձանց, դուրս է հրավիրվել: Քանի որ ըստ օրենքի յուրաքանչյուր կուսակցություն միայն մեկ վստահված անձ կարող է ունենալ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, ահազանգի հետքերով, ներկայացուցիչներ են եկել, ստուգել բոլորի բեյջերն ու նկատողություն արել հանձնաժողովի նախագահ Մակարյան Կարինեին: