07/29 տեղամասում երեք ընտրողներ քվեարկությանը մասնակցել են 9-րդ ձեւով (անձնագրի փոխարինող փաստաթուղթ): Ընդ որում որեւէ հիմք 9-րդ ձեւ ստացման վերաբերյալ չի ներկայացվել:
7/15 տեղամասում Ծերերի տնից գազելով մարդկանց բերել են ընտրատեղամաս, որի արդյունքում կուտակումներ են առաջացել:
07/28 տեղամասում` 11 դպրոց, Լոուկաշին փ., ընտրողին աջակցող/օգնող անձին հանձնաժողովի անդամները հարժարվել են գրանցել մատյանում, սակայն դիտորդի զգուշացումից հետո, գրանցել են օգնողին գրանցամատյանում:
07/16 տեղամասում` 113 դպրոց, Հաղթանակ փ., հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցել ժամանած դիտորդներին եւ հանձնաժողովի նախագահը սպառնացել է դուրս հրավիրել դիտորդին ընտրատեղամասից: 10:40,-այս մասին գրումէ Asparez.am-ը:
13/12 տեղամասում` 17 դպրոց, Սասունցի Դավիթ փ., հանձնաժողովի նախագահը 3 ոստիկաններ է հրավիրել ընտրատեղամաս, պատճառաբանելով, որ պետք է մարդկանց հոսքը կարգավորվի, այն դեպքում, որ նման գործառույթ կատարելու համար մեկ ոստիկանի աջակցությունը, այն էլ քվեասենյակից դուրս կանգնած լինելով` լիովին բավարար է: 10:26
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ահազանգ է ստացել, որ Երեւանի Վիկտոր Համբարձումյան փ., 8/1 շենքի նկուղում նույն շենքի բնակիչներից մեկը իր տղաների հետ կաշառք է բաժանում, (նախքին Գայդարի փողոց): Տեղեկությունը ստուգված չէ: Ոստիկանությանը լրացուցիչ որեւէ բան չունենք հաղորդելու` խնդրվում է չանհանգստացել: 10:23
07/15 տեղամասում` գյուղխորհրդի շենք, Հաղթանակ փ., անընդհատ ավտոբուսներով ընտրողների են տանում-բերում, հիմնականում տարեց կանաց եւ տղամարդկանց, որոնք դժվարությամբ են տեղաշարժվում: Տեղամասի ներսում սաստիկ կուտակումներ են, 15 ընտրողից շատ ավելի մարդ կա քվեասենյակում, տարեցներին բերողները ուղեկցում են քվեախցեր` եւ օգնում են քվեարկել: Հանձնաժողովի նախագահը կամ չի կարողանում կամ չի ուզում օրենքով սահմանված կարգն ապահովել տեղամասում: 10:16
07/14 տեղամասում` 80 նախակրթարան, Հաղթանակ փ., ինչ-որ մեկը փորձել է դուրս հրավել կին դիտորդին, եւ ինչ-որ հարցեր պարզել վերջինիս հետ այն բանից հետո, երբ վերջինս մի քանի անգամ դիտողություններ է արել հանձնաժողովի նախագահին այն մասին, որ վստահված անձինք չեն գրանցվում գրանցամատյանում: Դիտորդը չի թողել տեղամասը եւ մնում է տեղում:
13/27 տեղամասում` 64 դպրոց` Վարդաշեն, երկու «Բոգդան» ավտոբուսներով ընտրողներ են բերում-տանում: 10:08
13/12 տեղամասի դիմաց ոստիկանների կուտակումներ են: (17 դպրոց, Սասունցի Դավիթ փ.,): Ոստիկաններն անարգել ելումուտ են անում ընտրական տեղամաս եւ ուղղորդում են ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը բանավոր կերպով նկատողություն է անում ոստիկաններին, սակայն հրաժարվում է արձանագրություն կազմել: 10:06
13/12 տեղամասի դիմաց ոստիկանների կուտակումներ են: (17 դպրոց, Սասունցի Դավիթ փ.,):