Հայ ազգային կոնգրեսի կողմից քիչ առաջ տարածված տեղեկատվությունը, թե թիվ 9/03 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ներկայացել է ոչ սթափ վիճակում, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում հայտարարեց ԿԸՀ անդամ Տաթև Օհանյանը:
Ըստ նրա, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն անձամբ այցելել է տվյալ տեղամաս և հավաստիացրել, որ ՏԸՀ-ի նախագահը սթափ վիճակում է և իրականացնում է Ընտրական օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունները: