Ֆրանսիական «ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարիերան կարող է շարունակել անգլիական «Չելսիում»:
Շվեդ ֆուտբոլիստի տեղափոխությունը նախատեսվում է հենց այս մրցաշրջանի ավարտին։
«Չելսիից» բացի՝ Իբրահիմովիչի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», MLS-ի որոշ ակումբներ, անգամ Չինաստանի «Սուպերլիգայի» որոշ թիմեր:
Վարկած կա, որ Իբրահիմովիչը կարող է ետ վերադառնալ իտալական «Միլան», սակայն դա քիչ հավանական է, քանի որ ֆուտբոլիստի վարձատրությունն այնտեղ քիչ կլինի։