«Հրապարակ» թերթը գրում է.
«Վարդան Օսկանյանը հույս ունի, որ ապագայում ստեղծվելիք ընդդիմադիր դաշինքին կմիանան նաև ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը։ Համատեղ ավելի հեշտ կլինի վերահսկել 2017-ի ընտրությունները։ Դա շահավետ կլինի նաև ՀԱԿ-ի և «Ժառանգության» համար, որոնք ֆինանսական խնդիրներ ունեն: Իսկ եթե պարզվի, որ Օսկանյանի կուսակցությունը ֆինանսավորում է Ռոբերտ Քոչարյանը, կամ հենց նա գլխավորի համամասնական ցուցակը, ՀԱԿ ներկայացուցիչն ասաց. «Այս ընտրություններում մեր հիմնական թիրախը պետք է ռեժիմը լինի, միայն ու միայն, այդ դեպքում արդեն մենք կօգտագործենք Ռոբերտ Քոչարյանին` ռեժիմը տապալելու համար։ Ես որևէ արատավոր բան դրանում չեմ տեսնում»:
Օսկանյանի կուսակցության ստեղծումը շահավետ է նաև ԲՀԿ-ն կուրացիա անող Հովիկ Աբրահամյանի համար` ԲՀԿ-ն այնտեղ մտցնելու սպառնալիքի տակ իր «ուզածն» առաջ տանելու մասով»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: