Այսօր ուղղափառ եկեղեցին նշում է Սուրբ Զատիկը, որի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձն է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը: Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարը իր ուղերձում կոչ է արել վարվել ողորմածությամբ և ճշմարտությամբ, օգնել կարիքավորներին:

Իր հեգևոր հոտին դիմելով Պատրիարքը նշել է, որ մեր օրերում ազատությունը հաճախ պառնում են ամենաթողության հետ: Շատերը կարծում են, որ միայն հարստությունն ու իշխանությունը կարող են բերել փրկության: Մրցելով աշխարհիկ բարիքների համար մարդիկ հաճախ շեղվում են Ճշմորտության ուղուց:

Պատրիարքը հիշեցրել է, որ Քրիստոսը իր երկրային կյանքով և խաչելիության չարչարանքներով ցույց տվեց մեծագույն խոնարհման և գայթակղությունների դեմ պայքարի օրինակ: Հենց նման պայքարով է մարդը աճում հոգեպես և ձեռք բերում բարոյական ազատություն: