«Եթե չլինեին կենսաթոշակներն ու սոցիալական աջակցությունը, ապա աղքատությունը շատ ավելի մեծ կլիներ», հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«ՉԻ»-Իսկ եթե ուտելիք չլիներ՝ մարդիկ սոված կլինեին: Այնպես որ՝ Արտեմ Ասատարյանը միանգամայն իրավացի է: Եվ կարող է շարունակել դարակազմիկ մտքեր հայտնել: Օրինակ՝ եթե փղի կնճիթը կտրեն, փիղն այլևս կնճիթ չի ունենա, եթե փոսեր չլինեն՝ ոչ մեկը փոսը չի ընկնի, եթե մարդը նիհարի՝ քաշը կպակասի և այլն:

Ափսոս միայն, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի գործառույթն իմաստուն մտքեր արտահայտելը չէ: Ավելի ճիշտ՝ միայն դա չէ: Մարդիկ չգիտես ինչու, ուրիշ ակնկալիքներ էլ ունեն նրանից: Եվ շատ իզուր. Նա ի՞նչ մեղավոր է, որ թոշակները ցածր են: Փողը շատ լիներ՝ թոշակները բարձր կլինեին: Իսկ եթե թոշակառուներ չլինեին՝ թոշակ տալու կարիք չէր լինի: բայց քանի որ թոշակառուներ կան՝ նրանց պետք է թոշակ տալ: Եթե չտան՝ աղքատությունը շատ ավելի մեծ կլինի:

Մի խոսքով՝ եթե սոցապ նախարարը չլիներ, նախարարների թիվն ավելի փոքր կլիներ: Վստահեցնում ենք՝ որևէ այլ բան չէր փոխվի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: