«Genealogy» խմբի երգչուհիներ Սթեֆանի Թոփալյանը և Թամար Կապրելյանը մաղթանքներ են հղել 2016 թվականի «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Genealogy» խմբի երգչուհիները սոցիալական կայքերի իրենց պաշտոնական էջերում զետեղել են կարճ տեսահոլովակներ, որտեղ շնորհավորում են Իվետա Մուկուչյանին Love Wave երգի և տեսահոլովակի պրեմիերայի կապակցությամբ, մաղթում հաջողություն և հաղթանակ Սթոքհոլմում կայանալիք «Եվրատեսիլ-2016» երաժշտական մրցույթում: