Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ամենաուշագրավ դրվագը թուրքական լրատվամիջոցները համարում են համատեղ մամուլի ասուլիսի ավարտին նրանց անկեղծ ու երկարատև գրկախառնությունը։
«Սիրելի եղբորս՝ Իլհամ Ալիևին և նրա պատվիրակության թանկագին անդամներին իմ անձի և մեր ազգի անունից բարի գալուստ եմ մաղթում մեր մայրաքաղաք»,- ողջունելով Ալիևին ասել է Էրդողանը։