Հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրի ավագ դուստրը` Սեդա Ազնավուրը, օրերս սոցցանցի իր էջում գրառում է կատարել: Այն կապված էր Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու վերաբերյալ Սերժ Սարգսյանին ուղղված նամակի հետ:

«Ինչ-որ մեկը չի հավանել իմ գրառումը և ջնջել տվել այն: Ամո՛թ նրանց, դուք միանշանակ սխալ եք, պարո՛ն Սարգսյան: Այլևս ոչ մի բան չսպասեք իմ հորից, եթե դուք չեք ուզում որևէ լավ գործ անել` ազատ արձակել Վարդան Պետրոսյանին: Ես գիտեմ, որ նա իր քաղաքական հայացքների զոհն է, դա արդար չէ»,- գրել է նա:

Նշենք, որ ՀՀ նախագահն արձագանքել էր Սեդա Ազնավուրի խնդրանքին: Նախագահի նամակում մասնավորապես նշվում է. «Սիրելի Սեդա, իմ թանկագին ընկեր, սիրով ծանոթացա Ձեր գրառմանը։ Ես նույնպես հույս ունեմ, որ Վարդան Պետրոսյանը ուժ կգտնի և կօգնի մեզ անցնելու ներման գործընթացի բարդ ճանապարհով, որպեսզի հնարավորին արագ այս հարցը կարգավորի։ Լավագույն ցանկություններով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան»։