Մարտի 20-ին ժամը 19:00–ին Երևան Պլազայի 7-րդ հարկում տեղի կունենա «ArmMod Fashion» նախագծի առաջին ցուցադրությունը, որտեղ իրենց աշխատանքներն են ներկայացնելու Գեղեցիկ Արվեստների Ազգային Ակադեմիայի ուսանողները և շրջանավարտները: Երիտասարդներին աջակցելու, քաջալերելու և ոգևորելու նպատակով ցուցադրությանը մասնակցում է նաև հայտնի դիզայներ Արամ Նիկոլյանը, ով նույնպես այդ բուհի ուսանող է եղել և պատրաստ է օգնելու սկսնակներին:
Հագուստները ցուցադրելու են քաղաքի լավագույն մոդելները: Ցուցադրությունից հետո տեղի կունենա դիզայներ Արմինե Այանյանի արդեն իսկ սիրված AMI MANAY բրենդի աքսեսուարների ցուցահանդես-վաճառք, ով միայն այդ երեկոյի համար սահմանել է 40% զեղչ : AFTERPARTY-ին շարունակվելու է El SKY BAR-ում DJ DONZ-ի երաժշտության ներքո:
Ցուցադրություններին ներկա կլինեն ոլորտի առաջատար մասնագետներ և հայտնի հյուրեր, ովքեր իրենց ներկայությամբ էլ ավելի կոգևորեն երիտասարդներին: Նախագծին միացել են քաղաքի լավագույն մոդելները, մի շարք ընկերություններ և լրատվամիջոցներ:
Նախագծի նշանաբանը՝ «ՀԱՅԿԱԿԱՆԸ ՆՈՐԱՁԵՎ Է»
Fashion Show-ի մուտքը հրավիրատոմսերով և տոմսերով:
Տոմսերի արժեքը 3000 դրամ:
Հեռ. 095 21 61 35
AFTERPARTY – մուտքն ազատ է: