Քիչ առաջ Ավանի 1/17 ընտրատեղամաս այցելեց Երևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը, ով ընտրության էր եկել կնոջ և դստեր հետ:
Գործող քաղաքապետը իր քվեարկությունը կատարելուց հետո, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ինքն իր քաղաքացիական պարտքն արդեն կատարեց և 8 տարի է, ինչ աշխատում է Երևանում և նոր չէ, որ պետք է ծանոթանա Երևանի խնդիրների հետ:
Հարցին, թե այսօր ինչպե՞ս է Տարոն Մարգարյանն անցկացնելու իր օրը, պատասխանեց. «Կնոջս և զավակներիս հետ եմ օրս անցկացնելու»:
Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, ընտրախախտումների մասին խոսելիս Տարոն Մարգարյանն ասաց, որ եթե ընտրախախտումներ եղել են, ապա պետք է օրինախախտները պատժվեն: