Քիչ առաջ Կենտրոն վարչական շրջանի 9/11 ընտրատեղամաս այցելեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Նախագահ Սարգսյանն իր քվեարկությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց.
«Քվեարկել եմ զարգացող, բարեկարգ և ավելի հարմարավետ Երևանի համար, ընտրել եմ համեստ ու հստակ կառավարող տեսակ: Քվեարկել եմ այն մարդու և քաղաքական ուժի համար, ով հստակ պատկերացնույմ է Երևանի քաղաքապետի և ընդհանրապես Երևանի քաղաքապետարանի դերը և տեղը Հայաստանի պետական կառավարման համակարգում և ընդհանրապես քաղաքական կյանքում»:
Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, Սերժ Սարգսյանը չշտապեց գնահատական տալ ընտրություններին, ասելով, որ այս պահին դրա ժամանակր չէ:
YerevanNews.am-ի տեսանյութը` քիչ ավելի ուշ