«ԱՄՆ նախագահի նախաձեռնությունը թարմ շունչ կհաղորդի»,- այս մասին «168 ժամի» հետ զրույցում ասել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով Վաշինգթոնում սպասվելիք Ալիև-Սարգսյան հանդիպմանը:

Հիշեցնենք, որ Washington Times պարբերականում հրապարակված հոդվածներից մեկում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ունի Երևանի և Բաքվի միջև խաղաղություն հաստատելու բացառիկ հնարավորություն մարտի 31-ին Վաշինգթոնում կայանալիք Միջուկային անվտանգության 4-րդ գագաթաժողովի շրջանակներում:

«Այդօրինակ նախաձեռնությամբ հանդես գալը նպատակահարմար կլինի այն դեպքում, եթե Վաշինգտոնում եկել են այն եզրահանգման, որ բանակցային գործընթացը բովանդակային լուրջ վերանայումների պետք է ենթարկվի: Եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր վրա վերցնի պարոնայք Ալիևի ու Սարգսյանի հետ համատեղ մի եռակողմ հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը և շրջանառության մեջ նոր գաղափարներ դնի, ապա դա կարող է թարմ շունչ հաղորդել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»,-ասել է Մելիքյանը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: