««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ այս տարվա փետրվարի 15-ի վճռով սնանկ է ճանաչվել «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն։ Տեղեկացնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ընդդեմ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի հայց էր ներկայացրել՝ պահանջելով ընկերությանը սնանկ ճանաչել։ Արդյունքում դատարանը բավարարել է ՀԷՑ-ի պահանջը։ Ի դեպ, «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի սնանկության գործով պարտատերերի առաջին ժողովը նշանակված է եղել երեկ։ Հիշեցնենք, որ անցած տարվա ընթացքում «Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցները բողոքի ցույցեր էին կազմակերպել՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերի կուտակված պարտքերը»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: