Մի քանի օրից Սերժ Սարգսյանը պատրաստվում է այցելել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին մարտի 16-ին, Կիպրոսի համալսարանի ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահը:
Նրա խոսքով, ի թիվս այլ միջոցառումների նախատեսվում է մեծ հանդիպում «Լույս» հիմնադրամով ԱՄՆ-ում սովորող ուսանողների և ամերիկահայ գիտնականների հետ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում, ինչը նաև ուսանողներին հնարավորություն կընձեռի շփվել միմյանց հետ, ստեղծել մասնագիտական և ակադեմիական կապեր և գործընկերություն: