Այսօր՝ մարտի 17-ին, տեղի ունեցող Կառավարության նիստին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտնել է, որ աս գիշեր ծաղկած պտղատու ծառերի համար վտանգ ներկայացնող բացասական ջերմաստիճան է գրանցվել հիմնականում Զվարթնոցի մոտակա գյուղերում։

Նա նշեց, որ նախարարությանն առընթեր արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որն այսօր եթ կմեկնի մարզեր։ «Այսօր և վաղը հանրապետությունում սպասվում է ավելի սառը զանգվածներ հոսք։ Դրա համար արդեն չորս օր է հորդորում ենք պտղատու կորիզավոր ծառերը անպայման ծխապատել եւ հնարավորության դեպքում առատ ոռոգել»,- ասել է նախարարը։

Սերգո Կարապետյանի խոսքով՝ բարձր լեռնային շրջաններում (Թալին, Կոտայք, Վայոց Ձոր) ցրտահարումները վտանգավոր չեն, քանի որ այնտեղ ծառերը դեռ չեն ծաղկել։