«Գազի գնի բանակցությունների մասին կտեղեկացնենք լրացուցիչ, եթե բանակցություններն ավարտվեն: Հուսով եմ, որ դա կլինի բավական սեղմ ժամկետներում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:
այսօրվա դրությամբ ռուսական կողմի հետ բանակցություններն ընթանում են այն ուղղությամբ, որ Հայաստանը հնարավորություն ունենա սակագներն իջեցնել ոչ թե սահմանին, այլ՝ բնակիչների համար:
Նա նշեց, որ գազի գնի իջեցման հարցում ռուսական կողմի տրամադրվածությունը բավական դրական էր, աշխատանքային:
«Ապրիլի 11-ից 13-ը Վրաստանում նախատեսվում է չորս նախարարների մակարդակով հանդիպում: Դրա մեջ մտնում է Հայաստանը, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը: Ընթանում են բավականին ակտիվ աշխատանքներ»,- ասաց նա, սակայն հրաժարվեց բանակցությունների վերաբերյալ այլ մանրամասներ ներկայացնել: