Ավստրալացի քիմիկոս Գեորգ Շտայնխայզերին՝ իր հետազոտական աշխատանքները սկսելուց երեք տարի հետո հաջողվել է բացահայտել մազերի այն տեսակը, որոնք պարունակում են գործվածքների մանրաթելերը և խթանում են այսպես կոչված «պորտային բրդի» առաջացմանը:
Գիտնականն իր բացահայտումն արել է սեփական պորտում գտած 503 պորտային բուրդ ուսումնասիրելուց հետո:
Քիմիական անալիզները ցույց են տվել, որ բրդի այդ գնդիկները եղել են ոչ միայն հագուստի խճճված մանրաթելերից:
Դրանք բաղկացած են եղել նաև մաշկի մահացած մասնիկներից, քիչ քանակությամբ մաշկային ճարպից, քրտնքի և փոշու մանր մասնիկներից:
Գիտնականը ենթադրում է, որ «պորտային բուրդը» սկսում է առաջանալ պորտի շրջակայքում մաշկի վրա եղած մի քանի մազիկների վրա: Նրա խոսքերով, մազերի թեփուկավոր կառուցվածքի շնորհիվ, այդ մազերը դեպի իրենց են ձգում հագուստի կտորի մանրաթելերի մասնիկները և «ուղարկում են» դրանք անմիջապես պորտի մեջ:
Գիտնականին նույնիսկ հաջողվել է պարզել, թե ինչու է պորտային բուրդը հիմնականում կապույտ գույնի: Բանը նրանում է, որ մադիկ հիմնականում հագնում են մուգ կապույտ կամ մոխրագույն շալվարներ, առավել հաճախ՝ ջինսեր: