Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող 8/08 ընտրատեղամսում սպառնացել և վիրավորել են «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդներ Ռուզաննա Գրիգորյանին և Կարեն Հարությունյանին:

Ռուզաննա Գրիգորյանը «Հետքին» տեղեկացրել է, որ տեղամասում ՀՀԿ-ական անդամները քաշքշել են իրենց տեսախցիկը, իսկ լիցքավորման սարքը գողացել են:

«Բռնություն են գործադրում մեր նկատմամբ և ամեն կերպ խոչընդոտում են մեր դիտորդական գործունեությանը: Հիմա տեղամասի ոստիկանների մոտ ցուցմունք ենք տալիս»,-ասել է Ռուզաննան: