1. Օգտագործել աստիճաններ՝ վերելակի փոխարեն
Բարձրանալով աստիճաններով, մարդը մեկ րոպեում այրում է 11 կալորիա: Նույնքան կալորիա է ծախսվում վազելիս:
2. Օգնել ստամոքսին
Հաց ուտելուց հետո մեկ բաժակ անանուխի թեյը նպաստում է նյութափոխանակությանն ու կանխում է փորի բքնումը:
3. Չմոռանալ ոտքերի մասին
Որպեսզի ոտնաթաթերը փափուկ ու հարթ լինեն, մի՛ ալարիր խնամել դրանք ոտքերի համար նախատեսված քսուքներով:
4. Մարզվել
Որպեսզի որովայնը հարթ լինի, մի մոռացիր հատուկ վարժության մասին. պառկիր հատակին, ծալիր ծնկներդ, ոտնաթաթերը դիր հատակին, ձեռքերը ծալիր գլխի հետևում: Լարելով որովայնի մկանները բարձրացրու և իջեցրու մարմինդ:
5. Ուղղել մազերը
Ուղիղ մազերով աղջիկներն ավելի սլացիկ են երևում:
6. Ընտրել գույնը
Կրիր միագույն հագուստ, կապ չունի թե ինչ գույնի: Դա տեսողականորեն ձգում է կերպարը:
7. Ուտել չորացրած մրգեր
Օրինակ ծիրան, սալոր, թուզ. դրանք հարուստ են վիտամիններով և միկրոէլեմենտներով:
8. Ընտրել շոկոլադ
Հաշվի առ, որ օգտակար է միայն մուգ շոկոլադը. դրանում քիչ շոկոլադ և շատ կակաոյի հատիկներ կան: Այն օգնում է հսկել արյան մեջ շաքարի մակարդակն ու զերծ է պահում շատ ուտելուց:
9. Սնվել կանոնավոր
Եթե առավոտյան չես նախաճաշել, ճաշի ժամին տնօրենիդ հետ գործնական հանդիպման ես եղել, իսկ ընդմիջմանը արագ-արագ բուտերբրոդ ես կերել, ապա գեղեցիկ մնալու ուժ օրգանիզմումդ չի մնա:
10. Ընկերանալ սպորտի հետ
Հիշիր` կարևոր է որակը, այլ ոչ պարապմունքների քանակը: Անգամ 10 րոպեանոց կարճ մարզումները կօգնեն բարելավել կառուցվածքդ: