ՀՅԴ-ՀՀԿ ջերմ կոմպլիմենտներն ու սիրահետումները մտան առավել առարկայական դաշտ: Հիմնական նշանակումներն արդեն եղել է, մնացել է «թեթև մեջ» նշանակումները:
ՀՅԴ-ականները, որոնց մեծ մասը քաղաքական դաշտի նորեկ չես կարող անվանել, կարծես թե արդեն հունի մեջ են, բացի Շիրակի մարզպետից: Այս մարդ երկար տարիներ մարզպետարանում աշխատել է ու այդպես էլ չի հասկացել, որ լրատվամիջոցների հետ կատակել չի կարելի:
Մի շաբաթ է Շիրակի մարզի բոլոր լրագրողները մատնանշում են մարզպետի անհավանական արկածները, ով նշանակումից ի վեր, նախ միանգամից շնորհակալություն է հայտնել իրեն առաջ բրթողին՝ Շիրակի մարզի նախկին մարզպետ, տխրահռչակ Ռոմիկին՝ վերջինիս որդուն օգնական նշանակել, ապա հանձն առել մարզպետարանը ՀՅԴ-ականներով «ծփելու» սուրբ գործին:
Որքան էլ միշտ խոսվել է Շիրակի մարզի բազմաթիվ խնդիրների մասին, սակայն մի բան պետք է արձանագրել՝ նախկին երկու գեներալ մարզպետները լրատվամիջոցների հետ լուրջ խնդիրներ չեն ունեցել: Իսկ Շիրակի ներկայիս մարզպետը նշանակվելու առաջին իսկ օրվանից ձախողվել է ոչ միայն իր տարօրինակ նշանակումներով, այլ մեկնաբանություն-բլթոցներով:
Միայն մնում է պարզել, այդ որ «հանճարեղ» բյուրոականի մտքով է անցել, էս գռդոնչուն առաջադրել մարզպետի պաշտոնում:
Անուշիկ Աբգարյան