Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ Կենտրոն վարչական շրջանի 9/11 ընտրական տեղամասում, որտեղ րոպեներ առաջ քվեարկել էր նախագահ Սերժ Սարգսյանը: ԲՀԿ ավագանու ցուցակի 4-րդ տեղը զբողեցնող Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը մտնելով ընտրատեղամաս ԲՀԿ վստահված անձի հետ միասին մոտենացավ հանձնաժողովի քարտուղար` Կարինե Նալբանդյանին և բղավելով, ասաց, թե ինչու՞ են ԲՀԿ վստահված անձին հանել իր տեղից:
Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, տեղամասի քարտուղարը նախ փորձեց ճշտել, թե ով է իր հետ խոսում և ասաց, որ ինքն էլ է վստահված անձ, այնուհետև Սերգեյ Բագրատյանը հանձնաժողովի քարտուղարին ասաց. «Բոլոր հանրապետականների խաղերը գիտենք», որից հետո նա հեռացավ ընտրատեղամասից:
ԲՀԿ վստահված անձն ասաց, որ «Բարև Երևան»-ի ներկայացուցիչը դիմել է հանձնաժողովի քարտուղարին ասելով, որ թող հիմա էլ «Բարև Երևան»-ի վստահված անձը նստի ԲՀԿ վստահված անձի փոխարեն, որից հետո տեղամասի քարտուղարը հանել է ԲՀԿ ներկայացուցչին:
Սերգեյ Բագրատյանը դեպքի առնչությամբ որևէ պարզաբանում չտվեց լրագրողներին:
Նշենք, որ Սերգեյ Բագրատյանը տեղամասը բացվելուց հետո, անբացակա գտնվել է տեղամասի տարածքում:
YerevanNews.am-ի տեսանյութը` քիչ ավելի ուշ