Հայ նկարիչների համաստեղությունը` 1916 թվականին... Լուսանկարում հայ անվանի նկարիչներն են, ձախից աջ` Եղիշե Թադևոսյան, Վարդգես Սուրենյանց, Մարտիրոս Սարյան և Փանոս Թերլեմեզյան: Նրանց և մի քանի այլ նկարիչների ջանքերով 1916 թ. Թիֆլիսում հիմնվում է Հայ արվեստագետների միությունը (նախագահ` Եղիշե Թադևոսյան), որը փաստորեն հայ նկարիչների անդրանիկ ստեղծագործական միավորումը հանդիսացավ:
Ռուբեն Շուխյան