Քիչ առաջ Կենտրոնի 9/11 ընտրատեղամասում իր քվեարկությունը կատարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը` կնոջ, հարսի և երկու թոռների հետ միասին:
Քվերակությունից հետո լրագրողների այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի այս ընտրություններից, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Սպասելիքի մասին չեմ ուզում խոսել: Ես մաղթանք ունեմ ասելու, որ բոլորը գան իմ նման քվեարկեն, ուրիշ ոչինչ: ժողովուրդը պետք է հասկանա վերջապես, որ ամեն ինչ իրենից է կախված: Մարդը չի գալիս ընտրության, ուրեմն նա դժգոհելու բան չունի այլևս: Կոչ եմ անում ամբողջ ժողովրդին. գան մեկ մարդու պես քվեարկեն ում օգտին ուզում են, ով ում սիրում է»:
Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ասաց, որ Սերժ Սարգսյանի խոսքերը չի մեկնաբանում:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ո՞ր Երևանի համար է քվեարկել,Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Հայաստանի մայրաքաղաք Երևանի»:
YerevanNews.am-ի տեսանյութը շուտով: