Գերմանա-հայկական հիմնադրամի դիտորդ խորհրդի հերթական նիստի շրջանակում ՀՀ կենտրոնական բանկը և Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկն այսօր ստորագրել են «Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների էներգախնայողական միջոցառումների ֆինանսավորման» ծրագրի վարկային պայմանագիր՝ ընդհանուր 20 մլն եվրո արժողությամբ:

Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Վարկային միջոցների տեղաբաշխումն իրականացվելու է առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք ամբողջովին կրելու են միջոցների տեղաբաշխման վարկային ռիսկը: Միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների կողմից էներգախնայողական միջոցառումների վարկավորմանը:

Գործակցության շրջանակում նախատեսվում են նաև տեխնիկական աջակցության միջոցառումներ, որոնց ներքո ծրագրի շահառուներին կտրամադրվի համապատասխան խորհրդատվություն: