Երգչուհի Մադոննան Rebel Heart համաշխարհային շրջագայության շրջանակում համերգ է տվել ավստրալական Բրիսբենում, ինչի ժամանակ բավական տարօրինակ քայլի է դիմել:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, 57-ամյա երգչուհին բեմ է հրավիրել երիտասարդ երկրպագուներից մեկին` Ժոզեֆինա անունով 17-ամյա աղջկան` թեթևակի քաշելով նրա կաշվե սեղմիրանից ու մերկացնելով ձախ կուրծքը:
«Ու~փս, դու հո չե՞ս կարծում, որ սա սեռական ոտնձգություն էր: Եթե ուզում ես, կարող ես նույնն ինձ հետ անել»,-առաջարկել է երգչուհին:
Ավելի ուշ Մադոննայի 17-ամյա երկրպագուհին, մեկնաբանելով տեղի ունեցածը, ասել է, որ իրեն ստորացված կամ բարոյազրկված չի զգում ու, ընդհանուր առմամբ, չի կարծում, որ բեմի վրա ինչ-որ արտառոց բան է տեղի ունեցել:
Մադոննայի համաշխարհային շրջագայությունը, որը տևեց 7 ամիս, կավարտվի այս կիրակի` Սիդնեյում: