Լոռու մարզի Հագվի գյուղի մի խումբ բնակիչներ դիմել էին Civil Voice հասարակական կազմերպությանը՝ աջակցելու Սեդվի գետի վրա ՀԷԿ կառուցելու իրենց անհամաձայնությանը: Անարձագանք չթողնելով Հագվիի բնակիչների խնդրանքը Civil Voice հասարակական կազմակերպության ներկայացուցիչները մարտի 17-ին այցելեցին Հագվի համայնք, տեղում ծանոթանալու խնդրին, որի ժամանական ակամայից տեղի ունեցավ քննարկում՝ ինչպես համայնքի բնակիչների, այնպես էլ Սեդվի էներգո ՍՊԸ ներկայացուցիչների հետ: Տեղեկացնենք, որ նշյալ ընկերությունը նախատեսում է կառուցել ՀԷԿ Սեդվի գետի վրա, որը գյուղացիների պնդմամբ վտանգում է համայնքի գյուղատնտեսական և անասնապահական գործունեությանը: ՀԷԿ-ի կառուցմանը դեմ արտահայտվեց նաև Հագվիի գյուղապետ Հայկասար Մաիլյանը: Ի դեպ համայնքի բնակիչները վստահեցնում էին, որ պատրաստվում են նախաձեռնել ստորագրահավաք, թույլ չտալու նոր ՀԷԿ-ի կառուցումը: Civil Voice հասարակական կազմակերպությունը գիտակցելով էներգետիկ դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը՝ իր աջակցությունն է հայտնում Հագվիի բնակիչներին՝ սեփական գյուղի գոյության, զարգացման համար մղվող պայքարում:
Մանրամասները կից տեսանյությում՝