Ռուս փորձագետների կողմից արդեն նշվել է FlyDubai ավիաընկերության FZ-981 չվերթի օդանավի կործանման նախնական պատճառները: Դրանցից առաջինը եղանակային վատ պայմաններն են, իսկ երկրորդը՝ օդանավի անսարքությունը:
ՌԴ Քնչկական կոմիտեի ներկայացուցիչն հայտնել է, որ իրենք քննարկում են երկու պատճառները: Նրա խոսքերով, քննարկվում է օդանավի տեխնիկական անսարքության և վատ եղանակային պայմաններում օդաչուի կողմից սխալ թուլ տալու վարկածները:
Նշենք, որ Flightradar կայքի տվյալներով, Flydubai ավիաընկերության FZ-981 չվերթի օդաչուները 2 ժամ թռչել են օդանակավակայանի մոտակայքում՝ կատարելով 10 լրացուցիչ շրջան: Ակնհայտ է, որ անձնակազմի նման գործողությունների պատճառ են դարձել բարդ եղանակային պայմանները: