Ինչպես տեղեկացրել էինք՝ ավազակային հարձակմամբ զուգորդված սպանության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանները մարտի 18-ին հայտնաբերել և բերման էին ենթարկել 1975 թ. ծնված Աղասի Մնացականյանին:
Օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մարտի 16-ին, ժամը 14.30-ին, Աղասի Մնացականյանը Երևանի Հերացու և Կորյունի փողոցների խաչմերուկից նստել է Ռազմիկ Խ.-ի կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի տաքսի ավտոմեքենան և ուղևորվել Միկոյան փողոցի վերջնամաս, որտեղ «Մակարով» ատրճանակը պահելով նրա քունքին՝ հրամայել է նստել մեքենայի հետնամասում, կպչուն ժապավենով կապել է ձեռքերն ու ոտքերը, շորով կապել աչքերը, որից հետո նստել ավտոմեքենայի ղեկին և շարժվել Գայի պողոտայի թիվ 7 շուկային հարակից տարադրամի փոխանակման կետ:
Այստեղ նա կատարել է ավազակային հարձակմամբ զուգորդված սպանության փորձ ու դիմել փախուստի: Հասնելով Մոլդովական և Բագրևանդ փողոցների հարող տարածք, կանգնեցրել է ավտոմեքենան, արձակել կպչուն ժապավենն ու թողնելով ավտոմեքենան՝ հեռացել է նշված վայրից: Կատարվում է նախաքննություն: