«Аэрофлот» ընկերությունը չեղյալ է հայտարարել մարտի 19-ին և 20-ին Դոնի Ռոստով մեկնող և այնտեղից թռչող բոլոր չվերթները՝ Boeing-ի կործանման պատճառով: Ինչպես տեղեկանում ենք tvrain.ru-ից արտակարգ իրավիճակի առնչությամբ Դոնի Ռոստովի օդանավակայանը փակ է:
«Аэрофлот»-ի դուստր ընկերություն «Դոնավիան» մարտի 19-ին չեղյալ է հայտարարել չորս չվերթ, որոնց թվում են նաև Սոչի-Երևան 5367-5366 և Դոնի Ռոստով - Երևան 5330-5331 չվերթները: Ավիաընկերությունը նշում է, որ բոլոր չվերթները կիրականացվեն Կրասնոդարի օդանավակայանից:
Նշենք, որ FlyDubai ավիաընկերության Բոինգ-737–800 ինքնաթիռի կործանման պահը ֆիքսած նոր տեսանյութ է հրապարակվել Lifenews-ի կողմից: Կադրում երևում է ինչպես է ինքնաթիռը հրե գնդի նման վայր ընկնում և պայթում է գետնին հարվածելուց հետո: