Բանանը հարուստ է հանքանյութերով և վիտամիններով, ունի մի շարք հավելյալ սննդարար բաղադրիչներ, որոնք մեծ ազդեցություն են ունենում մազերի որակի բարելավման վրա։
Ներկայացնում ենք հետաքրքիր բաղադրատոմս, որը կօգնի կանխել մազաթափությունը։
Անհրաժեշտ բաղադրիչները.
• 1 բանան
• 3 ճաշի գդալ նուշի յուղ։
Պատրաստման եղանակը.
Բանանը լավ տրորել, ավելացնել նուշի յուղը և լավ խառնել։ Խառնուրդը քսել գլխամաշկին և կատարել մերսումներ։ Գլխին փաթաթել սրբիչ և պահել մոտ կես ժամ։ Այնուհետ լվանալ մազերը շամպունով։
Այս դիմակը կարելի է կիրառել մազերի ցանկացած տիպի դեպքում։