09:20-11:30. 6/17 տեղամասում «Ժառանգության» կուսակցության նշանակած Տեղամասային հանձնաժողովի անդամ Մերի Մաթեւոսյանը ահազանգում է մեքենաների կուտակում ընտրատեղամասի առջեւ, ինչպես նաեւ կողմնակի անձանց ներկայություն տեղամասում: Նա այդ մասին ահազանգել է հանձնաժողովի նախագահին, որը սակայն որեւէ միջոց չի ձեռնարկել կողմնակի անձնանց դուրս հանելու համար: Երբ Մերի Մաթեւոսյանն ինքն է փորձել կարգի հրավիրել կողմնակի մի անձի եւ խնդրել է նրան դուրս գալ տեղամասից՝ այդ անձնավորությունը սպառնացել նրան, որ «իրեն վատ կլինի դրա համար», ապա դուրս եկել տեղամասից: Նույն անձնավորությունը 155 դպրոցի մոտ «Բարեւ Երեւան» վստահված անձին սպառնացել է «ոտքերը ջարդել»: