ԸՏ 08/08, Մալաթիա–Սեբաստիա – ՔՀԻ դիտորդը հայտնում է, որ անծանոթ մարդիկ տեղամասի մոտակայքում իրար հաղորդում են անձնագրերի համարներ: Ընտրողներից մեկը տեղամասից դուրս է եկել և մեկ այլ անձի ասել է, որ անձնագիրը փոխի: Տեղամասում աշխատող լրագրողը փորձել է պարզել, թե ինչու են անձնագիր փոխանակում, սակայն այդ անձը սկսել է վիճաբանել և արագ հեռացել է տարածքից:
ԸՏ 08/08, Մալաթիա–Սեբաստիա – ՔՀԻ դիտորդը տեղեկացնում է, որ հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել, որպեսզի դիտորդներից մեկը նկարահանումներ իրականացնի տեղամասի ներսում: Դիտորդը հայտնում է, որ իր կարծիքով ուղղորդումներ էին տեղի ունենում: Այս պատճառով վիճաբանություն է սկսվել:
ԸՏ 7/13, Մալաթիա–Սեբաստիա – ՔՀԻ դիտորդը հայտնել է, որ 7/13 ընտրատեղամասում մի ընտրող մոտեցել է, որպեսզի քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցի, սակայն հանձնաժողովի անդամը նկատել է, որ անձնագրում քվեարկությանը մասնակցելու մասին վկայող ժամանակավոր կնիքի տեղը վնասված է, քերված է։ Հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել, որ ընտրողի քվեարկության թերթիկով ծրարը կնքնվի և գցվի քվեատութի մեջ՝ կասկածելով, որ նա երկրորդ անգամ է քվեարկում: Ծրարը ճանաչվել է անվավեր և դրվել չհրկիզվող պահարանում։ Հանձնաժողովի անդամները չեն ստուգել, թե արդյոք այդ անձը մինչ այդ քվեարկե՞լ է, թե՞ ոչ: Փաստը արձանագրվել է ներկա բոլոր վստահված անձանց կողմից։
ԸՏ 08/08, Մալաթիա-Սեբաստիա - ՔՀԻ-ի դիտորդը տեղեկացրել է, որ «Ասպարեզ»-ի լրագրողի Կարեն Հարությունյանն ասել է, որ իրեն սպառնացել են ՀՀԿ վաստահված անձը և այլ անծանոթ անձինք, թույլ չեն տվել, որ նկարահանում կատարի տեղամասում:
ԸՏ 07/13, Մալաթիա–Սեբաստիա – ԲՀԿ ներկայացուցիչները զնագահարել են 080-080-804 թեժ գծին և տեղեկացրել, որ 07/13 տեղամասում տեղի է ունենում կրկնակի քվեարկություն, կնիքները ջնջվում են և կիրառվում է "կառուսելի" մեթոդը:
07/16 տեղամասից (№ 113 դպրոց, Հաղթանակ փ.), դիտորդներն ահազանգում են, որ հանձնաժողովի նախագահը շարունակ ահաբելում եւ սպառնում է դիտորդներին, փորձում են միջոցներ գտնել, դիտորդներին այնտեղից հեռացնելու համար: