Քիչ առաջ 8/09 տեղամասային հանձնաժողովում ԲՀԿ ներկայացուցիչը կանխեց կրկնակի քվեարկության փորձը։ Նա «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ անձնագրում կնիք է հայտնաբերել, ինը վկայել է այն մասին, որ այդ անձը արդեն քվեարկել է։ Միջադեպի պատճառով վիճաբանություն է ծագել, տեղամասում գտնվող ոստիկանները չեն միջամտում։