Կարելի՞ է արդյոք հասկանալ կնոջ էությունը նրա նախընտրած շրթներկի գույնով: Այո կարելի է: 

Կարմիր շրթներկը բնորոշում է գեղեցիկ սեռի ներկայացուցչին որպես կրքոտ, բայց տարակուսող: Նրա արտաքին կերպարը կաղապար է, որի տակ հաճախ թաքնվում են կրքոտ հրաբուխներ: Եթե չեք վախենում բուռն զգացմունքներից, ապա կարելի է ռիսկի դիմել և մտնել կարմիր շրթներքով կնոջ հոգու խորքը:

Զուսպ վարդագույն և այլ բնական երանգների շրթներկ նախընտրող կինը փորձում է կյանքին լավատեսորեն նայել: Սակայն երբեմն այսպիսի լեդիի մոտ լինում են անտարբերության և կյանքից համընդհանուր դժգոհության նոպաներ: Այդ րոպեներին նրա մոտ ոչ միայն վառ տպավորությունների պակաս է, այլ նաև մարդկային ջերմության և սիրո:

Եթե կինը ավելի շատ նախընտրում է նարնջագույն կամ դեղձի գույնի երանգով շրթներկ, դա խոսում է այն մասին, որ նա ունակ է իր հետևից տանել մեծ թվով մարդկանց: Եվ, եթե այսպիսի կինը դեռ ղեկավար չէ, ապա նա ունի դրա համար բոլոր նախադրյալները:

Մուգ գույներ նախընտրող կանայք, օրինակ, բալի գույն, բորդո, ավելի շատ ստեղծագործող են, խորքային և փոքր-ինչ դրամատիկ: Նրանք միշտ իրենց կերպարի մեջ են և ի ցույց չեն դնում իրենց իրական զգացմունքները: Դա ոչ թե կեղծավորության նշան է, այլ մշտական կասկածանքների:


Անգույն, գունատ շրթներկ օգտագործում են այն կանայք, ովքեր ցանկանում են կյանքից ստանալ առավելագույնը: Սակայն պարադոքսն այն է, որ հաճախ դրա համար պետքական ջանքեր չեն ներդրվում: Այդպիսի կանայք ինֆանտիլ են, հիշեցնում են երեխաների: Նրանք իրենց համար փորձում են գտնել ուժեղ ուսուցիչ, ով կտանի նրանց շոգեքաշի նման:

Ֆուկսիայի գույնի (մուգ վարդագույն) շուրթեր ունեցող կինը միշտ արկածներ է փնտրում: Առանց ադրենալինի այսպիսի կայանք դժվար են ապրում և ձանձրանում են: