Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի հանձնարարությամբ, թիվ 8/23 ընտրատեղամասում լցոնման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով՝ Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, թիվ 8/23 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահից ահազանգ էր ստացվել, որ Դավիթ Վլադիմիրի Միքայելյանի ընտրական ծրարում հայտնաբերվել է ՀԱԿ-ի օգտին քվեարկած 3 քվեաթերթիկ: