Ստում են բոլոր մարդիկ, հետևաբար նաև կենդանակերպի բոլոր նշանները։ Բայց կան այնպիսինները, որոնց համար սուտը արվեստ է, հաճույք ստանալու միջոց, իսկ ոմանք էլ ստում են անհրաժեշտությունից ելնելով՝ ծայրահեղ դեպքերում։ Մենք կներկայացնենք, թե ինչպես են ստում հորոսկոպի բոլոր նշանները, այնուհետև կամփոփենք՝ առանձնացնելով ամենաստախոսներին։ 

Ինչպես են ստում Կշեռքները

Կշեռքները ստում են և իրենք իրենց նախատում դրա համար: Թեր Կշեռքները հիմնականում խաբում են իրենք իրենց: Ընդ որում, նրանց սուտը հաճախ հոգեկան հանգստություն ստանալու միջոց է: Նրանք փորձում են իրենց համոզել, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, նույնիսկ այն ժամանակ, երբ խնդիրներն ուղղակի ջարդում են նրանց դուռն ու լուսամուտը:

«Ջայլամի քաղաքականությունը» հաճախ է Կշեռքների հետ չար կատակ խաղում, քանի որ պարզվում է, որ գետինը բետոնե է: Իրենց ստով Կշեռքները վնասում են միայն իրենց: Իսկ հարազատների և ընկերների հետ հարաբերություններում, ովքեր նրանց լավ գիտեն, Կշեռքները չափազանց ուղղախոս են: Նրանց համար դժվար է ստելը, քանի որ դեռ մանկուց իրենց սուտը «բռնվում է», ինչի համար էլ պատժվում են: 

Ամեն դեպքում, Կշեռքների մոտ շատ լավ է ստացվում ինտրիգներ հյուսելը, եթե դա պետք է գործի համար: Զուր չէ, որ Կշեռքներից լավ դիպլոմատներ և իրավաբաններ են դուրս գալիս: Այսինքն, առօրյա սուտը նրանց համար չէ: Իսկ ահա պետական մակարդակով հորինված սուտը, հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչներին շատ սազական է: Այս դեպքում էլ, նրանք ոչ այնքան ստում են, քան խարամանկություններ անում և սրամտում:

YN.am ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք )