«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ հայտնի դարձավ, որ Գերմանիայում բժշկական զննություն-բուժում անցնող Գալուստ Սահակյանը վերադարձել է Հայաստան և անգամ ԱԺ է այցելել: Առաջիկա քառօրյան, ըստ ամենայնի, կվարի ինքը: Նրա հետ Գերմանիա էին մեկնել կինը` տիկին Ժաննան, որդին` առողջապահության փոխնախարար Տիգրանը, առողջապահության մյուս փոխնախարար Վահան Պողոսյանը:

Ընդ որում, Գրիգորիչին Գերմանիա է հասցրել անձամբ Սերժ Սարգսյանը, որը նրան իջեցրել է Գերմանիայում` իր ինքնաթիռով, ապա թռչել Հունաստան: Ըստ Գերմանիայում Գրիգորիչի կողքին գտնվածների` վերջինիս ինքնազգացողությունն արդեն լավ է, բժիշկներն ասել են՝ տարիքի համար վատ չէ նրա վիճակը. «Առիթմիայի, շնչահեղձության, հիպերտոնիայի խնդիրներ ուներ, կարգավորել են»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: