«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե Նիկոլ Փաշինյանի նրա հիմնած «Քաղաքացիական պայմանագիրն» ակնհայտորեն «հաջողության պատմությունների» կարիք ունի, ինչն էլ ուղղակիորեն կախված է հրազդանյան ընտրություններից, դրա համար էլ այդ ընտրությունները վերջինիս համար դարձել են կենաց-մահու կռիվ:
Հրազդանում հաղթանակն ու «թարմ արյունը» նոր լիցք կհաղորդեն կուսակցությանը, սակայն հենց միայն այդ պատճառով ՀԱԿ-ն ու յուր սատելիտները չեն ցանկանում Նիկոլին «պրիզնատ գալ», նրա և ԼՏՊ-ի միջև խիստ անթաքույց ատելություն կա, ուստի Նիկոլն իր հույսը դրել է քաղաքացիական հասարակության աջակցության, մասնավորապես` Գյումրիի Լևոն Բարսեղյանի վրա և պատրաստ է վճարելու նրան` Գյումրիի յուր դիտորդներին իրեն տրամադրելու համար:
Իհարկե, դեռ հայտնի չէ`, գյումրեցիներին Հրազդան բերելով արդյոք չե՞ն նյարդայնացնի հրազդանցիներին, որոնք դեռ չեն մարսել երևանցիների հոսքը Հրազդան»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: