Ժամը 16։00 դրությամբ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 38 դեպքերի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։  

 

Ժամը 13:30-ին ՀՅԴ «թեժ գծից» ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Մ. Ա.-ն եւ հայտնել, որ Շենգավիթի 11/28, 11/27 ընտրատեղամասերում մեծ խմբավորումներ են եւ 777 77 համարանիշի սեւ գույնի «Բրաբուս» մակնիշի մեքենայով գումարներ են բաժանում: Նախապատրաստվում են նյութեր:

 

Ժամը 14:00-ին ՀՅԴ Թեժ գծից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Ս. Պ.-ն եւ հայտնել, որ թիվ 169 դպրոցի 12/20 ընտրատեղամասում ՀՀԿ-ից գործող ավագանու անդամ Հայրոն մշտապես գտնվում է հանձնաժողովի անդամների տարածքում, որին մի քանի անգամ դուրս են հրավիրել, սակայն ապարդյուն: Նախապատրաստվում են նյութեր:

 

Ժամը 14:20-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ է զանգահարել Ա. Ս.-ն եւ հայտնել, որ թիվ 179 դպրոցում` 8/08 եւ 8/09 ընտրատեղամասերում վիճաբանություն է եւ ոստիկանները չեն կարողանում կարգավորել: Նախապատրաստվում են նյութեր:

 

Ժամը 13:10-ին հետաքննիչը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը, ժամը 12:54-ին համացանցի «Henaran.am» կայքէջում տեղեկություն է զետեղվել, որ «Henaran.am»-ի խմբագրություն է ահազանգել Լ. Ա.-ն եւ հայտնել, որ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությանը պատկանող «Հունդայի»> 188 ԼՍ 01 պ/հ ա/մ-ից Արաբկիրում, մասնավորապես Հր.Քոչար փողոցի 18 շենքի բակում գումար է բաժանվում ԲՀԿ-ի համար: Կատարվում է հետաքննություն:

 

Էրեբունու բաժնում ստացվել է բաժնի պետին հասցեագրված թիվ 9/05 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող Էրեբունու բաժնի տեսուչի զեկուցագիրն այն մասին, որ ժամը 10:00-ին թիվ 9/05 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը եւ ՀԱԿ ներկայացուցիչ Վարդգես Գասպարին մոտեցել են իրեն եւ հայտնել, որ նշված տեղամասի դիմաց նկատել են մի երիտասարդ տղայի, ով քաղաքացիներին գումար է բաժանել: Վ. Գասպարին հաղորդում է տվել, որ նկատել է 25 տարեկան մի երիտասարդի, ով 2-3 կանանց գումարներ է բաժանել եւ ինքը կասկածում է, որ նա ընտրակաշառք է բաժանել: Ընտրատեղամասից ոստ. Էրեբունու բաժին բերման է ենթարկվել Ա. Կ.-ն, ով իր բացատրությամբ հերքել է ընտրակաշառք տալու հանագամանքը: Կատարվում է հետաքննություն:

 Ժամը 13:40-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից ստացվել է համացանցի «Asekose.am» կայքէջում տեղադրված «Ծրարը թողել են, քվեաթերթիկը տարել» վերտառությամբ հոդվածն այն մասին, որ  ժամը 10:15-ին Արաբկիրի վարչական շրջանի Ս.Զորյանի անվան թիվ 56 դպրոցում տեղակայված 5/27 տեղամասում հանձնաժողովի անդամներից մեկը հայտարարել է, որ քվեախցիկում դատարկ ծրար է եղել, որը քաղաքացիներից մեկը փոխանցել է հանձնաժողովի անդամներին: Կատարվում է հետաքննություն:

  Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունից գրություն է ստացվել «Iditord.am» էլեկտրոնային կայքէջում տեղադրված հոդվածի վերաբերյալ, որ թիվ 6/01 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամների միջեւ բախումներ են տեղի ունեցել: Կատարվում է հետաքննություն: