Ամուսնության ուռճացված ակնկալիքները զույգերի մոտ կարող են առաջ քաշել լուրջ խնդիրներ, ինչն էլ, իր հերթին, կարող է ամուսնալուծության պատճառ հանդիսանալ: Փորձություններին դիմակայելը հնարավոր է միայն ամուր հարաբերությունների միջոցով:

Այսպիսի եզրահանգման են եկել Ֆլորիդայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սպասված ակնկալիքներն ու ամուսնությունից հետո ռեալ իրականությունն է հաճախ հանգեցնում ամուսնալուծության:

Ամուսնական կյանքի նկատմամբ ունեցած չափից շատ ակնկալիքներն առաջ են գալիս հիմնականում այն մարդկանց մոտ, որոնց կարծիքով ընտանեկան հարաբերությունները պետք է բավարարեն այն կարիքները, որոնք անձը չի կարողացել անձամբ բավարարի:

Բացի այդ, շատ մարդիկ հակված են ակնկալել ավելին իրենց զուգընկերոջից այն դեպքում, երբ նրանք չունեն ժամանակ, էներգիա և ցանկություն պահպանելու ամուսնական հարաբերությունները: