ՀՅԴ «Թեժ գիծ» ահազանգ է ստացվել, ըստ որի, Դավիթաշենում երկու օր առաջ քաղաքացու տուն են բերել Տարոն Մարգարյանի նախընտրական բուկլետը, որի մեջ եղել է 20 000 դրամի կտրոն, ըստ որի` վճարվել է քաղաքացու համայնատիրության վարձը: Քաղաքացին պետք է ընտրի 5/09 ընտրատեղամասում:
Իսկ, ահա, 3/19 տեղամասում /Քանաքեռ-Զեյթուն/ 5 հոգի տարբեր ընտրատարածքներից փորձել են ապօրինաբար ընտրություն կատարել, սակայն բռնվել են. կազմվել է արձանագրություն: