ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մինչև ծառայողական քննության ավարտը ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի լիազորությունները:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Գորիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է հայտարարված ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը»,– հավելել է նա։

Հիշեցնենք, որ համացանցում է հայտնվել տեսանյութ, որում Գորիսի ոստիկանապետին վերագրվում է, որ նա Գորիսի «Դիանա» ռեստորանում ծեծի է ենթարկել մի երիտասարդի: