Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում Գորիսի ոստիկանապետին վերագրվում է, որ նա Գորիսի «Դիանա» ռեստորանում ծեծի է ենթարկել մի երիտասարդի: 

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մինչև ծառայողական քննության ավարտը ժամանակավորապես դադարեցվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի լիազորությունները