Շատերը սովորություն ունեն ամեն օր ցնցուղ ընդունել, սակայն պարզվում է, դա այնքան էլ ճիշտ սովորություն չէ։ Դրանից ավելի շատ վնաս է լինում, քան օգուտ։
Մաշկաբան Կեյսի Կարլոսը՝ Կալիֆորնիայի համալսարանից պնդում է, որ հաճախակի ջրային պրոցեդուրաները վնասում են մաշկը։ Հատկապես վնասակար է ամեն օր օճառ օգտագործելը։ Խնդիրն այն է, որ օճառը մաքրում է մարմնի վրայի ճարպն ու դրանից մաշկը չորանում է։
Փաստորեն, ամեն օր լողանալով, մենք վերացնում ենք մաշկի պաշտպանական շերտը։
Մաշկաբանը խորհուրդ է տալիս ամեն օր օճառ օգտագործել միայն որոշ հատվածներում՝ թեւատակեր, գոտկատեղից ներքև, կրունկներ։ Իսկ ահա փորը, կրծքերը, մեջքը, ձեռքերն ու ոտքերը պետք չէ ամեն օր օճառով լվանալ։ Մազերը նույնպես չի կարելի ամեն օր լվանալ։
Մաշկաբանի մի քանի խորհուրդները՝ մաշկը խնամելու համար.
- Քնելուց առաջ միշտ հեռացրեք շպարը։
- Ամեն առավոտ նոր մաքուր ներքնազգեստ հագեք։
- Թաց սպունգով ամեն օր մաքրեք թեւատակերն ու կրունկները։
- Բնական կտորից հագուստ կրեք, հատկապես՝ ամռանը։
- Պարբերաբար հեռացրեք թևատակի մազերը։
- Ամեն օր սանրեք մազերը։