22-ամյա կանադացի երգիչ Ջասթին Բիբերը այս օրերին մեկնել է Purpose World Tour համերգային շրջագայությունների ու համերգներից հետո սովորաբար հանդիպում է իր երկրպագուներին:
Սակայն երգչի թիկնապահները ըստ երևույթին կչեղարկեն այդ հանդիպումները, քանի որ երեկ հանդիպումներից մեկի ժամանակ մի երկրպագուհի փորձել է հարձակվել երգչի վրա: Բարեբախտաբար երգչի թիկնապահները ժամանակին արձագանքել են ու աղջկան հեռացրել այնտեղից:
200 մարդ, ովքեր արդեն գնել էին երգչի հետ հանդիպման «հայտերը » էլեկտրոնային փոստով հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ իրենց հետ կվերադարձնեն վճարված փողը: