Նեմեցը հերթական նեմեցությունն է արել ու հայտարարել է, որ Յուրա Մովսիսյանը, Գևորգ Կասպարովն ու Ռոբերտ Արզումանյանը էլ հավաքականում չեն խաղալու։ Որպես ֆուտբոլասեր, ինձ մոտ ծագում է հարց․ բա իրենց տեղը հենց Նեմե՞ցն է խաղալու։
Ընդհանրապես, այս մարդուկն իր «բեղուն» գործունեությամբ հասավ նրան, որ մեր հավաքականի լավագույն կազմը այդպես էլ ոչ մի շոշափելի արդյունքների չհասավ։ Հենց նեմեցի ժլատության ու որոշումների պատճառով, հավաքականն այնդեպս էլ չկարողացավ արդյունավետ թիմ դառնալ և անառողջ ներքին մթնոլորտ ստեղծվեց, որն իր հերթին էլ ավելի փչացրեց հավաքանի խաղը։
Նեմեցին թողնես, հավաքական միայն իր մանկլավիկներին ու հլու ծառաներին կհրավիրի, բայց ախր խնդիրն այն է, որ ոչ մի նորմալ ֆուտբոլային երկրում, Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահը այսքան անմիջական մասնակցություն չի ունենում ազգային հավաքականի գործունեության մեջ։ Ֆերդերացիայի նախագահը կոչված է կանոնակարգելու առհասարակ տվյալ մարզաձևի ոլորտը, բայց նա իրավունք չունի նման կերպով ներգրավվել ոչ ակումբների քաղաքականության մեջ, ոչ էլ առավել ևս ազգային հավաքականի։
Նեմեցին կամ պետք է բերել իր պաշտոնական լիազորությունների դաշտ ու թույլ չտալ, որ քիթը խոթի ազգային հավաքականի գործերի մեջ ավելի շատ, քան կարգն է, կամ էլ (որ ավելի լավ կլիներ), ընդհանրապես օտարել ֆեդերացիայից էլ, ֆուտբոլից էլ, որովհետև այս մարդը հայկական ֆուտբոլի քաղցկեղային ուռուցքն է։
Գրիգոր Բարսեղյան